Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. բանտապետը դիմել է ոստիկանություն

Aug 15, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. բանտապետը դիմել է ոստիկանություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 14-ին, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Էրեբունի բաժին է դիմել Նուբարաշեն բանտապետ, գնդապետ Էդուարդ Գրիգորյանը և հայտնել, որ բանտի 8-րդ մասնաշենքի կարանտինային խցում միայնակ պահվող, 24-ամյա Տիգրան Եղիազարյանը փախուստի դիմելու նպատակով, դեռևս անհայտ պայմաններում, կոտրել է խցի դռան կախովի փականը, դուրս եկել խցից, ձեռքին ունենալով մետաղյա խողովակներ, հարձակվել է ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակից, 33-ամյա Ազատ Հայրապետյանի վրա: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բանտի աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել Տ. Եղիազարյանին, ով ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով կալանավորված է եղել: Նա ծնունդով Լոռու մարզից է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: