Քոչարյանը մարզվելու և զբոսնելու հնարվորություն ունի. փաստաբան

Aug 10, 2018 Comments Off on Քոչարյանը մարզվելու և զբոսնելու հնարվորություն ունի. փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքի այսօրվա քննության ավարտից հետո նրա փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ իր կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց չպետք է կիրառվի: «Մենք չենք հերքում, ինքը եղել է երկրի նախագահ և ունի որոշակի ազդեցություն որոշակի մարդկանց վրա, բայց դա բավարար չէ ենթադրելու, որ մարդը կարող է ազդել, որովհետև վերադառնալով Հայաստան, չներկայացվեց գեթ մեկ ապացույց, որ փորձ է կատարվել մեկի վրա ազդել, մեկից ինչ-որ բան ճշտել»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե Քոչարյանը հնարավոր է որոշակի ազդեցություններ ունենա այլ մարդկանց վրա, ովքեր կապված են գործի հետ

Ինչ վերաբերում է Քոչարյանի պահման պայմաններին, փաստաբանը տեղեկացրեց. «Առանձնահատուկ դժգոհություններ չունի, բայց պարզ է՝ խոսքը քրեակատարողական հիմնարկի մասին է: Տեխնիկական հարցերի մեծ մասն ըստ էության լուծվել է, այսինքն ունի հնարավորություն մարզվելու, մեկ ժամյա զբոսանք, հնարավորություն, որ աշխատի իր գրքի վրա»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: