Արտակարգ դեպք Կոտայքի մարզում

Jul 23, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Կոտայքի մարզում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Զովունի գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Գևորգ Պետրոսյանի, 26-ամյա Վարդան Պետրոսյանի, 52-ամյա Անտոն Մկրտչյանի և 28-ամյա Արամ Մկրտչյանի միջև։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. և Գ. Պետրոսյանները հարազատ եղբայրներ են և ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։ Նաիրիի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ եղբայրներին հայտնաբերելու ուղղությամբ։ Եղբայրները կասկածվում են Արամ և Անտոն Մկրտչյաններին ծեծի ենթարկելու մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: