ՀՖՖ-ում դռնփակ նիստ է․Ռուբեն Հայրապետյանը հրաժարական է տալիս

Jul 17, 2018 Comments Off on ՀՖՖ-ում դռնփակ նիստ է․Ռուբեն Հայրապետյանը հրաժարական է տալիս

Հրապարակը հայտնոմ է,որ այս պահին Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր մարմնի արտահերթ նիստ է ընթանում, որը հրավիրել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Վարչության 15 անդամներից նիստին մասնակցում են 10-ը։ Ներկա չեն նաեւ Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանը, Վիկտոր Դալլաքյանը, Բագրատ Նավոյանը, Սամվել Ալեքսանյանը։

Փակ դռների հետեւում քննարկում է ընթանում, հեռախոսներն անջատված են, որեւէ կապ հաստատել չի հաջողվում, սակայն մենք տեղեկացանք, որ այս րոպեներին Ռուբեն Հայապետյանը հրաժարական է տալիս ՀՖՖ նախագահի պաշտոնից։

Ի դեպ, ՀՖՖ նոր նախագահի հավանական թեկնածուն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն է։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: