ՀՀԿ-ն շարունակելու է իր ներգրավումը բոլոր բազմակողմ և երկկողմ միջազգային ձևաչափերում. Սերժ Սարգսյան

Jul 12, 2018 Չի մեկնաբանվել

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին: Այդ մասին հայտնում է կուսակցության փոխնախագահ, հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Գերմանիայի կուսակցական հիմնադրամները կարևոր դերակատարություն են ունեցել ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրոպայի տարբեր երկրներում, հատկապես՝ ժողովրդավարական քաղաքական համակարգերի կայացմանը նպաստելու գործում: Նա վստահություն հայտնեց, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի փորձը նաև օգտակար կլինի Հայաստանի Հանրապետական կուսակցության համար: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Հանրապետականը շարունակելու է իր ներգրավումը ինչպես ԵԺԿ, այնպես էլ բոլոր այլ բազմակողմ և երկկողմ միջազգային ձևաչափերում»,- մասնավորապես, նշված է Աշոտյանի գրառման մեջ: Պաշտոնանկությունից հետո երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հազվադեպ է հայտնվում հանրության առջև:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “ՀՀԿ-ն շարունակելու է իր ներգրավումը բոլոր բազմակողմ և երկկողմ միջազգային ձևաչափերում. Սերժ Սարգսյան”

Մեկնաբանել