Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը Բրյուսելում

Jul 11, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը Բրյուսելում

Այսօր՝ հուլիսի 11-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բրյուսել: Փաշինյանը նախ հանդիպում է ունեցել Քարնեգի կենտրոնի փորձագետների և Եվրամիության պաշտոնյաների հետ:

Վարչապետ Փաշինյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի ժողովրդավարական զարգացման իր տեսլականը, Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: