ՆԱՏՕ-ի հռչակագրի՝ Հայաստանին վերաբերվող մասը

Jul 11, 2018 Չի մեկնաբանվել

ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով:

Հռչակագրի 67-րդ կետում նշված է. «Մենք շարունակում ենք աջակցել մեր բոլոր գործընկերներին արտաքին ու անվտանգային քաղաքականությունում անկախ ու ինքնիշխան որոշումներ կայացնելու հարցում՝ զերծ արտաքին ճնշումներից ու հարկադրանքից: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ հիմնվելով այս սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ Խարտիայի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի վրա: Մենք հորդորում ենք բոլոր կողմերին կառուցողական լինել և ավելի մեծ քաղաքական կամք դրսևորել առկա բանակցային ձևաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար»:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “ՆԱՏՕ-ի հռչակագրի՝ Հայաստանին վերաբերվող մասը”

Մեկնաբանել