Երևանում բախվել են Nissan-ներն ու Lada-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Jul 05, 2018 Comments Off on Երևանում բախվել են Nissan-ներն ու Lada-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթունից դեպ Նոր Նորք տանող վարչական շրջանի կամրջի վրա բախվել են Nissan March մակնիշի 35 PG 884 համարանիշի Nissan March մակնիշի 35 RD 627 համարանիշի և Lada մակնիշի 35 GC 419

համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն ժամանել են Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: