«Գործերս չեմ տա հաստատելու տկլոր տղամարդու հետ նկարվողին». գիտությունների դոկտոր

Jun 14, 2018 Comments Off on «Գործերս չեմ տա հաստատելու տկլոր տղամարդու հետ նկարվողին». գիտությունների դոկտոր

Այսօր Հայելի ակումբում ասաց տեխնիկական գիտությունների դոկտոր Անահիտ Տոնոյանը հայտնեց, որ Լիլիթ Արզումանյանին հեռացնելը ցնցել է գիտնականներին. «Նա վերին աստիճանի ազնիվ է եւ մարդկային: Նա կոռուպցիայից հեռու է, նվիրյալ»:

Նրա խոսքով, անգամ մերժված ատենախոսությունների հեղինակները չեն կարող Լիլիթ Արզումանյանին մեղադրել կոռուպցիայի մեջ:

Տիկին Տոնոյանը ԲՈՀ-ի նոր նախագահ Սմբատ Գոգյանի նշանակմանն անդրադառնալով ասաց, որ իրեն համար ամոթալի կլինի այդ երիտասարդի կողմից հաստատված աշխատանքը: «Ասում են, որ նա տաղանդավոր է, երիտասարդ է։ Բայց նա փորձ չունի, տակտ չունի, նայեք Facebook-ում դրված իր նկարները… Ասենք թե ես նատուրալիստ եմ, պետք է իմ տկլոր նկարնե՞րը դնեմ ֆեյսբուք: Ես կվիրավորվեի, որ այդ երիտասարդը հաստատեր իմ աշխատանքը:

Այդ երիտասարդի նկարները խոսում են այն մասին, որ նա հարգանք չունի: Չէր կարելի նման մի մարդու դնել: Եթե էքսցենտրիկ է, թող դերասան դառնա, նրա նշանակմամբ վիրավորել են գիտնականներին: Դա ինձ դուր չի եկել, նշանակումն անտակտ քայլ էր: Մենք՝ գիտնականներս կոնսերվատիվ ենք, չենք կարող մեր գործերը տալ հաստատելու մի մարդու, որը տկլոր նկարվում է տղամարդու հետ: Նա մեզ ստիպում է ընդունել իր տկլոր լինելը: Ես չեմ ընդունում նման բաներ, չէ՞ որ կա հոգեբանական տարրական կուլտուրա»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: