Վարչապետի կինը Մոսկվայում. նկարներ

Jun 14, 2018 Comments Off on Վարչապետի կինը Մոսկվայում. նկարներ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երեկ պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա։

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ երեկ հանդիպել է ռուսաստանաբնակ հայ կանանց հետ։

«Տպավորիչ և շատ ջերմ հանդիպում ունեցա ռուսաստանաբնակ հայ կանանց, և ՌԴ պետդումայի մի քանի կին պատգամավորի հետ։ Մեծ պատիվ էր անձամբ ծանոթանալ քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի հետ։ ՀՀ-ում նրա ամենասիրված և հայտնի աշխատանքը Չարենցի արձանն է։ Ի դեպ, վարպետն այս տարի կբոլորի իր 100-ամյակը»,- գրել է վարչապետի կինը։

Մոսկվա կատարած առաջին այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանի տիկին Մերի Տողանյանի ուղեկցությամբ այցելել է Մոսկովյան Կրեմլի թանգարան։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: