Սերենա Ուիլյամսը մտադիր է Հայաստան գալ

Jun 01, 2018 Comments Off on Սերենա Ուիլյամսը մտադիր է Հայաստան գալ

Աշխարհի նախկին առաջին ռակետ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, ով ամուսնացած է հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի հետ,  նշել է, որ մտադիր է Հայաստան այցելել։

«Ամուսինս հայ է։ Ես շատ բան եմ սովորում հայերի մասին։ Ես պատվավոր հայ եմ։ Ինձ դուր է գալիս նրանց հպարտությունը։ Ես մտադիր եմ այցելել այնտեղ, չգիտեմ՝ այս տարի, թե մյուս, բայց զվարճալի կլինի»,- նշել է թենիսիստուհին՝ իտալական «Ubitennis» կայքին տված հարցազրույցում։

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: