«Դաշնակցությունը հայտնվել է անհասկանալի իրավիճակում». Արմեն Ռուստամյան (video)

May 24, 2018 Comments Off on «Դաշնակցությունը հայտնվել է անհասկանալի իրավիճակում». Արմեն Ռուստամյան (video)

Խորհրդարանում, այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսեց հնարավոր ՀՅԴ, ԵԼՔ, Ծառուկյան դաշինք կոալիցիոն հուշագիր ստորագրելուց. «Կա մի խնդիր, որը բաց է մնացել: ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված է, որ պետք է լինեն կառավարող և ընդդիմադիր խմբակցություններ: Կանոնակարգ օրենքի 7-րդ հոդվածի մի մասով ասվում է, որ դա տեղի կարող է ունենալ 54 և ավելի տոկոս այն ունեցող ուժերի միջև, այսինքն` նրանք ձևավորեն կոալիցիա, բայց այդ մասով չի տեղավորվում, քանի որ այդպես կնշանակի, որ Հանրապետականն է շարունակում մնալ կառավարող, որը կառավարություն չի ձևավորել: Բայց կա հոդվածի մյուս մասը, որում ասվում է, որ կոալիցիայի հուշագիր ստորագրած խմբակցությունները, դրա մասին հայտարարելով, համարվում են կառավարող, և ովքեր կառավարության ձևավորման մասին այդ հուշագիրը չեն ստորագրել, դառնում են ընդդիմադիր»:
Ըստ Արմեն Ռուստամյանի՝ ստացվում է, որ եթե դուրս ես գալիս կոալիցիայից, դառնում ես ընդդիմադիր, բայց իրենք նոր կառավարություն են ձևավորել, և այս իրավիճակը անհասկանալի է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: