Կարգապահական տրիբունալի առաջ կկանգնեն Ալիևի դստրերի օֆշորային ընկերության պատճառով. The Guardian

May 17, 2018 Comments Off on Կարգապահական տրիբունալի առաջ կկանգնեն Ալիևի դստրերի օֆշորային ընկերության պատճառով. The Guardian

The Guardian-ը գրում է, որ բրիտանական փաստաբանական ընկերությունն Ալիևի դստրերի օֆշորային ընկերության առնչությամբ կարգապահական տրիբունալի առաջ կկանգնի: Խոսքը վերաբերում է Լոնդոնի Child & Child փաստաբանական ընկերությանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները, Բրիտանական Վիրջինյան կղզիներում «Exaltation Limited» անվանումով գաղտնի օֆշորային ընկերություն են հիմնել՝ Մեծ Բրիտանիայում իրենց բազմամիլիոնանոց սեփականությունը կառավարելու համար:

Օֆշորային ընկերության մասին տվյալներն ի հայտ են եկել 2016 թվականի ապրիլին «Պանամական փաստաթղթեր» անվանումը ստացած 11.5 միլիոն փաստաթղթերի արտահոսքի շրջանակում:

Լոնդոնյան փաստաբանական ընկերությունն օֆշորային ընկերությունը գրանցելու ընթացքում պնդել է, որ Ալիևաները ոչ մի քաղաքական կապեր չունեն: Փաստաբանների կարգավորիչ մարմինը երկուշաբթի հայտարարել է, որ փաստաբանների կարգապահական տրիբունալի ուշադրությունն է հրավիրել ընկերության ղեկավար Խալիդ Շարիֆի ուղղությամբ:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: