Անհնար է ունենալ երկիր, որտեղ վարչապետն ու գլխավոր դատախազը ունենան ծայրահեղ հակադիր կարծիքներ. Ժաննա Ալեքսանյան

May 16, 2018 Comments Off on Անհնար է ունենալ երկիր, որտեղ վարչապետն ու գլխավոր դատախազը ունենան ծայրահեղ հակադիր կարծիքներ. Ժաննա Ալեքսանյան

Գլխավոր դատախազի հայտարարությանը, թե չի պատրաստվում հրաժարական տալ, կարելի էր հանգիստ վերաբերվել, եթե անկեղծ լիներ: Ասում է մեր երկրում քաղբանտարկյալներ չկան. սա էլ կարելի է անտեսել, բայց ասում է չգիտեմ ինչ էր փոխվել, որ Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց, ասում է որոշումը չեմ կարդացել: Այսինքն՝ խափանման միջոցի և մեղադրանքի հետ կապված կասկածներ չունի, որ ճիշտ էին: Ի՞նչ իմաստ ունի այլևս նման տեքստ ասել և ո՞րն է հրաժարական չտալու իմաստն ու բովանդակությունը, եթե դու ոչինչ չես պատրաստվում փոխել դատախազության դիրքորոշումներում: Անհնար է ունենալ երկիր, որտեղ վարչապետն ու գլխավոր դատախազը ունենան ծայրահեղ հակադիր կարծիքներ: Վարչապետն ասի քաղբանտարկյալներ ունենք, իսկ գլխավոր դատախազը ժխտի այն: Հեռանալը, հատկապես, արժանապատվորեն հեռանալն է ճիշտը:

Ժաննա Ալեքսանյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: