Ուֆայի ռեստորանում 5 հայ է մահացել

Apr 26, 2018 Comments Off on Ուֆայի ռեստորանում 5 հայ է մահացել
MK.ru-ի փոխանցմամբ,ապրիլի 13-ին  Ուֆայի «Պրիստան» ռեստորանային համալիրի աշխատակիցներից մեկն առանց պաշտպանիչ դիմակի իջել էր ռեստորանի դիտահորը՝ ջուրը փակելու համար, սակայն չէր կարողացել դուրս գալ այնտեղից՝ ուշագնաց լինելու պատճառով: Գործընկերոջն օգնելու համար դիտահոր են մտել ևս հինգ հոգի, ովքեր ևս կորցրել են գիտակցությունը:
Ռեստորանի չորս աշխատակիցներ մահացել են տեղում, ևս երկու տուժողի բժիշկները հասցրել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը մահացել է:
Ամենայն հավանականությամբ, մարդկանց մահը վրա է հասել մեթանից, որն անհոտ և անգույն գազ է, հիմնականում հավաքվում է ջրին մոտ գտնվող ստորգետնյա կառույցներում:
«Պրիստան» ռեստորանը պատկանում է տեղի հայկական սփյուռքին, բոլոր մահացողները ազգությամբ հայեր են:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: