Ստամբուլում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ձերբակալվածները ազատ են արձակվել

Apr 25, 2018 Comments Off on Ստամբուլում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ձերբակալվածները ազատ են արձակվել

Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը» տեղեկացնում է,որ Ստամբուլում նախօրեին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ձերբակալված 3 անձիք ազատ են արձակվել:Նրանք են՝ ակտիվիստներ Գամզե Յամանը, Ժիյան Թոսունը և Լեման Յուրթսևերը:

Միջազային իրավապաշտպան Human Rights Association կազմակերպության ստամբուլյան գրասենյակի կողմից երեկ Ստամբուլի Սուլթանահմեդ թաղամասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ակցիայի մասնակիցներից 3-ը ձերբակալվել էին՝ պաստառների վրա «ցեղասպանություն» բառի գրության պատճառով:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ստամբուլի նահանգապետարանն արգելք է սահմանել տարբեր հիշատակի միջոցառումների ժամանակ ցեղասպանություն բառի կիրառման հետ կապված:

 Ոստիկանությունից շեշտել են, որ հիշատակի միջոցառումները կարող են անցկացվել, սակայն առանց «ցեղասպանություն» ու «կոտորած» բառերի կիրառման:
Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: