Երանոսյան Լևոնը, որը խոստացել է մարտի 1 սարքի, ընդամենը ողորմելի չինովնիկ է: Ինքը ձեր ձեռքերով է այդ մարտի 1-ը սարքելու: Դուք շանս ունեք մնալ ՏՂԱՄԱՐԴ

Apr 22, 2018 Comments Off on Երանոսյան Լևոնը, որը խոստացել է մարտի 1 սարքի, ընդամենը ողորմելի չինովնիկ է: Ինքը ձեր ձեռքերով է այդ մարտի 1-ը սարքելու: Դուք շանս ունեք մնալ ՏՂԱՄԱՐԴ

Հայտնի հեռուստահաղորդավար, «Օտար ամայի ճամփեքի վրա», «Հայաստանի ճամփեքով» հեռուստանախագծերի հեղինակ ու վարող, Ուրախների եւ հնարամիտների ակոuմբի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը կոչով դիմել է ոստիկաններին՝ մեղք չվերցնել իրենց վրա եւ ժողովրդի նկատմամբ բռնություն չգործադրել: 

«Կրկին դիմում եմ ոստիկաններին: Բոլորդ ունեք հեռախոսներ և կարդում եք ինչ է մտածում ձեր մասին ժողովուրդը: Էնքան հայհոյանք, ինչքան դուք եք ստանում էս օրերին, ոչ մեկը չի ստացել: Համոզված եմ, որ իրականում ձեր մեջ շատ են նորմալ մարդիկ և փոքր մասն է միայն տականք ու վայրենի անասուն: Ապրիլի 22-ը կանցնի և դուք պիտի տուն վերադառնաք: Ու եթե չեք ուզում, որ բակում ձեզ տեսնելուց մարդիկ ասեն՝  նայի, էն … տղեն ա գալիս, հավաքեք ձեզ ու
ՄԻ ԾԵԾԵՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ: ՄԻ ԽՓԵՔ: ՄԻ ՔԱՇՔՇԵՔ: ԱՐՅՈՒՆ ՄԻ ԹԱՓԵՔ:
Երանոսյան Լևոնը, որը խոստացել ա մարտի 1 սարքի, ընդամենը ողորմելի չինովնիկ ա: Ինքը ձեր ձեռքերով ա էդ մարտի 1 սարքելու: Մեղք մի վերցրեք ձեր վրա: Դուք շանս ունեք մնալ ՏՂԱՄԱՐԴ»,- ՖԲ էջում գրել է նա:

Ռաֆայել Հովհաննիսյանն այսօր եղել է ցուցարարների շարքերում՝ դստերն ուսերին նստեցրած:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: