Հունվարի 1-ից թոշակների և աշխատավարձի բարձրացում կլինի. Սերժ Սարգսյան

Apr 20, 2018 Comments Off on Հունվարի 1-ից թոշակների և աշխատավարձի բարձրացում կլինի. Սերժ Սարգսյան

Առաջիկայում «Հարկային օրենսգրքում» կկատարվեն փոփոխություններ՝  եկամտահարկը նվազեցնելու ուղղությամբ: Ծրագրված է և, ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից թոշակների, նվազագույն աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Սերժ Սարգսյանը։ <<Սրանք հնարավորություններ են, որոնք տալիս է հանգիստ, հանդարտ կյանքը, տնտեսական զարգացումը, առաջխաղացումը։ Կրկնում եմ՝ որևէ մեկը չի կարող 5 տարում, 15 տարում ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլորը այդ պայմաններից գոհ լինեն։ Այս 26 տարվա ընթացքում, եթե հաշվի առնենք այն բոլոր պրոբլեմները, որոնք եղել են Հայաստանի տարբեր ժամանակների իշխանությունների առաջ, մեր երկիրը վատ չի զարգացել։ Ես չեմ ասում՝ լավ է, ինչքան էլ լավ լինի, իմ գնահատականը միշտ էլ այսպես է՝ ավելի լավ կարող էր լինել», – հայտարարել է վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: