Փհենչհանում պաշտոնական բացմամբ մեկնարկել են ձմեռային պարալիմպիկ խաղերը

Mar 11, 2018 Comments Off on Փհենչհանում պաշտոնական բացմամբ մեկնարկել են ձմեռային պարալիմպիկ խաղերը

Փհենչհանում երեկ բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկեցին ձմեռային պարալիմպիկ խաղերը:

ՀԱՕԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, Միջազգային օլիմպիական կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ այն ռեկորդային է մասնակիցների թվաքանակի առումով: Վեց մարզաձեւերում հանդես կգա 48 երկրի 567 մարզիկ:

Բացման շքերթում Հայաստանի դրոշակակիրը դահուկորդ Ստասիկ Նազարյանն էր:

Ձմեռային պարալիմպիկ խաղերում առաջին անգամ ներկայացուցիչ կունենան Վրաստանը (2 մասնակից), Հյուսիսային Կորեան (2) եւ Տաջիկստանը (1):

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: