Հրդեհ՝ Կասյան փողոցի վրա գտնվող արագ սննդի կետերից մեկում

Mar 07, 2018 Comments Off on Հրդեհ՝ Կասյան փողոցի վրա գտնվող արագ սննդի կետերից մեկում

Երեկ՝ մարտի 6-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող արագ սննդի կետերից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ԱԻՆ Փրկարար ծառայության «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ ղեկավար, ՓԾ ավագ լեյտենանտ Սիրարփի Թադևոսյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կասյան փողոցի թիվ 1/61 հասցեում գտնվող Ադիմիր Մկրտչյանին պատկանող արագ սննդի կետում։ Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն։ Պարզվել է, որ այրվել է կարտոֆիլի ֆրի պատրաստող ավտոմատ սարքը, ջրատաքացուցիչը, էլետրամալուխը և դրա արդյունքում էլ ջերմահարվել են դուռն ու կենցաղային այլ իրեր։ Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ծառայողները, «Հայաստանի էլկտրոցանցեր» ընկերության ներկայացուցիչներն ու 1-03 շտապօգնության խումբը։ Տեղում աշխատել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: