Սաուդյան Արաբիան 10 մլրդ դոլարանոց մեգաքաղաք կկառուցի

Mar 06, 2018 Comments Off on Սաուդյան Արաբիան 10 մլրդ դոլարանոց մեգաքաղաք կկառուցի

cnbc.com-ի փոխանցմամբ, Կահիրեում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հանդիպումից հետո հայտնել է,որ  Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի իշխանությունները համաձայնել են համատեղ 10 մլրդ դոլարանոց նախագիծ իրականացնել, որի շրջանակում Եգիպտոսի Սինայի թերակղզու հարավում մեգաքաղաք կկառուցվի:

Մեգաքաղաքի նախագծի մասին հայտարարվել է Եգիպտոսում կայանալիք նախագահական ընտրություններից 3 շաբաթ առաջ:

Նախորդ տարի Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են 500 մլրդ դոլարով մեգաքաղաք կառուցել թագավորության տարածքում ու այն անվանել NEOM:

Այնտեղ կզարգանան էներգետիկայի, ջրային ռեսուրսների, բիոտեխնոլոգիաների, առաջադեմ արդյունաբերության, սննդի ու ժամանցի ոլորտները:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: