«Ես ցնցում եմ համացանցը». Բեյոնսեի ակնարկը Քիմ Քարդաշյանին

Mar 03, 2018 Comments Off on «Ես ցնցում եմ համացանցը». Բեյոնսեի ակնարկը Քիմ Քարդաշյանին

Ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի կանանցից երկուսի՝ երգչուհի Բեյոնսեի և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի միջև լարված հարաբերությունները շարունակվում են, թեև նրանցից ոչ մեկը երբևէ չի քննարկել այս թեման:Ինչպես նշում է The Daily Mail-ը, այժմ Բեյոնսեն Քարդաշյանին ինչ-որ բան հասկացնելու համար Top Off նոր երգում ասում է. «Ես այստեղ միակ լեդին եմ՝ ամենաիրականը: Ես ցնցում եմ համացանցը, լավագույնն եմ և ոչ թե երկրորդը»:

Երկրպագուների կարծիքով՝ Բեյոնսեն նկատի ունի Քարդաշյանի՝ 2014թ. սկանդալային կիսամերկ լուսանկարներից մեկի հայտնի հեշթեգը. «Ես ցնցում եմ համացանցը»:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: