Համ ասում եք՝ Ալիևը Երևանն է ուզում, համ ասում եք՝ Սերժ Սարգսյանը թող գնա տուն. Սեյրան Սարոյան

Mar 02, 2018 Comments Off on Համ ասում եք՝ Ալիևը Երևանն է ուզում, համ ասում եք՝ Սերժ Սարգսյանը թող գնա տուն. Սեյրան Սարոյան

ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե իր անձնական կարծիքով նախագահ Սերժ Սարգսյանը արդյոք պետք է դառնա վարչապետ՝ պատասխանեց. «Սաղ ազգով Աստված պիտի կանչենք, եթե էդ մարդը գա: Համ ասում եք՝ Ալիևը Երևանն է ուզում, համ ասում եք՝ Սերժ Սարգսյանը թող գնա տուն: Բա մեր վիճակն ի՞նչ է լինելու»:

Դիտարկմանը, թե Ալիևին հակառակ է դառնալու վարչապետ, նա արձագանքեց. «Ալիևը տուտ պրիչոմ, որ Ալիևը չլիներ, Սերժ Սարգսյանը պետք չէ՞ր գալու մեզ:100 հատ ունե՞նք ըտենց, նախագահը միջազգային հանրության առաջ ելույթ է ունենում այդպես ուժեղ, դուք ձեզ լավ չե՞ք զգում: Մենք լավ ղեկավար չենք սիրում, դրա համար էլ էս օրի է էս ազգը: Մենք մեր ամենաուժեղ տղերքին, թագավորներին հայի ձեռով ենք սպանել: Այսօր լավին էլ ենք փնովում, վատին էլ: Բան արած չլիներ, գործ արած չլիներ, ես էլ ձեզ պես կասեի»:

Այնուհետև հավելեց. «Ես կհամոզեմ Սերժ Սարգսյանին, որ լինի»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: