Լուրջ փոփոխություններ՝ «Ժառանգության» ղեկավար կազմում

Feb 27, 2018 Comments Off on Լուրջ փոփոխություններ՝ «Ժառանգության» ղեկավար կազմում

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության ղեկավար կազմում օրերս լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Կուսակցությունը նոր վարչություն է ձևավորել, որի նախագահ է ընտրվել Արմեն Մարտիրոսյանը: Կուսակցության փոխնախագահ է ընտրվել Սուսաննա Մուրադյանը, իսկ կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ քաղաքական խորհրդի պատասխանատու: «Ժամանակ»-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց՝ կուսակցության վարած քաղաքականությունը չի փոխվի. «Այն ծրագիրը, որ գոյություն ունի, և այն սկզբունքները, որոնց շրջանակներում գործել է «Ժառանգությունը», ինձ ամբողջովին հոգեհարազատ են։ Մեր ծրագրային դրույթները միտված են երկրում արմատական փոփոխություններ իրականացնելուն, ինչը, որպես քաղաքացի, որպես քաղաքական գործիչ, իմ առաջնահերթ ցանկությունների մեջ է։ Ուստի այդ առումով փոփոխություն չի լինի: Արտառոց որևէ բան փնտրել պետք չէ. տեղի է ունեցել ռոտացիա: «Ժառանգությունը» երբեք պասիվ չի եղել, որ հիմա էլ այս փոփոխությունների արդյունքում ակտիվանա։ Մենք միշտ եղել ենք պայքարի առաջնագծում ու կլինենք»»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: