Երևանի պոլիկլինիկաներից մեկից գողություն է կատարել (տեսանյութ)

Feb 22, 2018 Comments Off on Երևանի պոլիկլինիկաներից մեկից գողություն է կատարել (տեսանյութ)
Փետրվարի 17-ին ոստիկանություն զանգահարած Երևանի պոլիկլինիկաներից մեկի բժիշկը հայտնել է, որ նախորդ օրը, կամ երեկոյան բացել են իր աշխատասենյակի պատուհանը եւ գողացել տարբեր իրեր: Օպերատիվ խումբը դեպքի վայրում արձանագրել է, որ կասկածյալը ծառի ճյուղերով և առաջին հարկի ճաղավանդակներով բարձրացել է երկրորդ հարկ, տեխնիկական միջոցների օգնությամբ բացել պատուհանն ու գողացել հեռուստացույց, նոթբուք, տեսախցիկ, ֆոտոխցիկ, օբյեկտիվ եւ մակրոլուսարձակ: Դեպքից 3 օր անց, ոստիկանները գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 45-ամյա Արման Խաչատրյանին: Նրա նկուղում հայտնաբերվել է գողոնը:45-ամյա Արման Խաչատրյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

 

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: