Զորակոչվելուց 5 ամիս անց զինծառայողը վաղաժամ զորացրվել է. ՀՔԱՎ

Feb 22, 2018 Comments Off on Զորակոչվելուց 5 ամիս անց զինծառայողը վաղաժամ զորացրվել է. ՀՔԱՎ

Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը առողջական խնդիրներով զինված ուժեր զորակոչվելուց 5 ամիս անց՝ 2018 թ. հունվարին, վաղաժամ զորացրվել է:

Նախկինում 2 անգամ բուժման նպատակով «Նևրոզանման վիճակ» եւ «Ասթենո-նևրոտիկ վիճակ» ախտորոշումներով տարկետում ստացած Ա. Մ.-ին 2017 թ.-ի հունիսի 14-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը (ԿԲՀ) զինվորական ծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչել: Իսկ 2017 թ․ հուլիսի 26-ին զորակոչվելիս հենց հանրապետական հավաքակայանում վիճակահանության ժամանակ առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա տեղափոխվել է Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:

Ծառայության հետագա հինգ ամիսների ընթացքում Ա. Մ.-ն մշտապես ունեցել է վատ ինքնազգացողություն:

Նրա մայրը որդու իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել 2017թ.-ի հուլիսի 25-ին:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: