Արմեն Սարգսյանի թեկնածության համար ստորագրություններ կհավաքենք

Feb 22, 2018 Comments Off on Արմեն Սարգսյանի թեկնածության համար ստորագրություններ կհավաքենք

«Այս շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունը կքննարկի Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների հարցը և կառաջադրի թեկնածուների ցանկը,որոնք  5-ն են լինելու, որոնք պետք է ընտրվեն փետրվարի 27-ից մարտի 2-ը ընկած ժամանակահատվածում: Հանրապետության հաջորդ նախագահի, և՛ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություններն Ազգային ժողովում լինելու են գաղտնի»,-   ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Անուններ չեմ հրապարակում,քանի որ  դեռ խմբակցությունում վերջնական քննարկում չի եղել: Թեկնածուներ արդեն կան, նրանք շատ պատրաստված, շատ մեծ պրոֆեսիոնալիզմի տեր իրավաբաններ են: Կարծում եմ՝ յուրաքանչյուր պետության բարձրագույն դատական խորհրդում նրանց ներկայությունը կարևոր կլիներ»,- ընդգծեց Շարմազանովը:

Այս շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում,հայտարարեց   Շարմազանովը:

«Անհրաժեշտ է պատգամավորների մեկ քառորդի ստորագրություններն առաջադրման համար, և այս շաբաթվա ընթացքում մենք արդեն այդ ստորագրությունները կհավաքենք և արդեն պաշտոնապես կառաջադրենք ՀՀԿ խմբակցության անունից Արմեն Սարգսյանին որպես ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու»,- ընդգծեց Շարմազանովը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: