Պեսկովը պատասխանել է ռազմական ոլորտում ՌԴ կորցրած $3 միլիարդի պայմանագրերի մասին Պետդեպի հայտարարություններին

Feb 21, 2018 Comments Off on Պեսկովը պատասխանել է ռազմական ոլորտում ՌԴ կորցրած $3 միլիարդի պայմանագրերի մասին Պետդեպի հայտարարություններին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պետքարտուղարության վերջին հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի հետևանքով կորցրել է մի շարք երկրների հետ ավելի քան 3 միլիարդ դոլարի պայմանագրեր,ասել է, թե Ռուսաստանը փորձում է պաշտպանվել ռիսկերից ռազմատեխնիկական համագործակցության շուկայում ԱՄՆ-ի կողմից անբարեխիղճ մրցակցության դրսևորումներից և կպայքարի այդ դրսևորումների դեմ: Այդ մասին հայտնում է РБК-ն:

«Ամեն ինչ կարգին է, անշուշտ, մենք փորձում ենք պաշտպանվել վտանգներից՝ ԱՄՆ-ի կողմից ռազմատեխնիկական համագործակցության շուկայում անբարեխիղճ մրցակցության դրսևորումների առնչությամբ»,- ասել է Պեսկովը:

 Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ուղղված նոր պատժամիջոցները, դրանց սահմանման դեպքում, կանդրադառնան ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի և հետախուզական ծառայությունների գործընկերների վրա:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: