«Եթե մեկը խամաճիկին չշարժի, խամաճիկը չի շարժվի». Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան (video)

Feb 21, 2018 Comments Off on «Եթե մեկը խամաճիկին չշարժի, խամաճիկը չի շարժվի». Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան (video)

Ընդդեմ Աթեշյանի ակցիայի մասնակիցներն այսօր Երևանից շարժվեցին դեպի Մայր Աթոռ: Ակցիայի մասնակիցները պահանջում են կարգալույծ անել Արամ Աթեշյանին, ով ըստ Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի արտահերթ ժողովի կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Նման որոշման կրոնական ժողովը հանգել է Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ ժողովից հետո:

Ակցիայի մեկնարկի օրը պատահական ընտրված չէ. երեկ Մայր Աթոռում մեկնարկել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի նիստը: Ակցիայի մասնակիցների նպատակն է նիստի մասնակիցներին փոխանցել իրենց նամակը, որտեղ իրենք մանրամասն ներկայացրել են Արամ Աթեշյանի ոչ հայանպաստ քայլերը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: