Խոշոր ու շումախերական ավտովթար Երևանում

Feb 17, 2018 Comments Off on Խոշոր ու շումախերական ավտովթար Երևանում

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի 1033 զորամասի դիմաց Lada Priora մակնիշի 81 ՏX 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհին տեղադրված գազի բաշխման հանգույցին, տապալել այն՝ կոտրելով ճնշման կարգավորիչն ու գազախողովակը և առաջ ընթանալով՝ բախվել բետոնե բաժանարար գոտուն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:

Այս պահին նշված ճանապարհային հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել:

Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում նշում էին նաև, որ տեղի է ունեցել նաև վրաերթ: Այդ տեղեկությունը Ոստիկանությունը պարզում է:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: