ՀՀԿ-ի պահվածքը քուչայական էր, իսկ «Երկիր ծիրանի»-ի քայլը՝խիզախություն.Ն.Փաշինյան/տեսանյութ/

Feb 14, 2018 Comments Off on ՀՀԿ-ի պահվածքը քուչայական էր, իսկ «Երկիր ծիրանի»-ի քայլը՝խիզախություն.Ն.Փաշինյան/տեսանյութ/

«Դատապարտում եմ ՀՀԿ-ի պահվածքն ու համարում եմ քուչայական, որովհետև էդպիսի բռնություններ գործադրելն ավագանու անդամների նկատմամբ, որևէ արդարացում ունենալ չի կարող: Առաջարկում եմ «Երկիր ծիրանի»-ի գործողություններին չնայել մակերեսորեն: Ասում են՝ վայ, կեղտաջուրը տարել են ավագանի, բայց չէ՞ որ էդ մարդիկ հանկարծ չեն վեր կացել ու որոշել կոյուղաջուր տանել: Դա ունի իր պատմությունը: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարևանությամբ կա բնակելի հատված ու տարիներ շարունակ էդ ՔԿՀ-ի կոյուղին խափանված ա, կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի տարածք: «Երկիր ծիրանի»-ի անդամները պարզապես քաղաքացիների ուղերձն են հասցրել ավագանի»,-ԱԺ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

« Երեկվա ակցիան օգտակար էր ոչ միայն իրականությունից կտրված ու իրենց սենյակներում նստած քաղաքապետարանի պաշտոնյաների, այլ ՀՀ բոլոր պաշտոնյաների համար: Կարծում եմ՝ ակցիան իրականացնելիս ավագանու անդամները ցուցաբերել են քաղաքացիական խիզախություն, որը ես ընդունում եմ ու հասկանում»,- հավելեց Փաշինյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: