Տեսա, մի հատ աղջիկ էր, ապտակեց տղամարդու, նա էլ ապտակեց…Վարդան Ղուկասյանը՝միջադեպի մասին

Feb 13, 2018 Չի մեկնաբանվել

«Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն՝ անդրադառնալով Երևանի ավագանու այսօրվա նիստում տեղի ունեցած միջադեպին հայտարարեց .«Տեսա, մի հատ աղջիկ էր, ապտակեց տղամարդու, նա էլ ապտակեց… Էդ բանի մեջ տղամարդուն ապտակելն ի՞նչ է: Չեմ ուզում նմանատիպ բաներ տեղի ունենան: Չեմ ընդունում կնոջ մազերից քաշելը՝ նամանավանդ հետևից, բայց որ կինը տղամարդուն ապտակի, սիրուն չէ»:

ղուկասյանից հետաքրքրվեցին,թե ասում են, թե Ձեր որդին շարունակում է քաղաքը պահել վախի մթնոլորտում. «Իմ որդին ինչ արել է, օրենքի առաջ պատասխան է տվել: Բայց ուզում եմ իմանալ՝ ընդհանրապես ի՞նչ է արել… Զզվում եմ այն ծնողներից, ովքեր լկտի են դաստիարակում իրենց երեխաներին: Եթե իմ որդին նմանատիպ լինի, բարձը բերանին կդնեմ, կխեդղեմ: Բայց բոլորն էլ նրան ճանաչում են, նա այդպիսին չէ»:

Ինչո՞ւ ՀՀԿ-ից դուրս եկաք հարցին , պատասխանեց. «Չեմ դուրս եկել, ՀՀԿ-ն է ինձնից հեռացել: Կհարցնեք, կասեն»:

 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Տեսա, մի հատ աղջիկ էր, ապտակեց տղամարդու, նա էլ ապտակեց…Վարդան Ղուկասյանը՝միջադեպի մասին”

Մեկնաբանել