«Հիմա Ազգային ժողովի նախագահն ու նախագահը գնան, նստեն, ենթարկվեն վարչապետի՞ն». զարմանում է գեներալը

Feb 09, 2018 Comments Off on «Հիմա Ազգային ժողովի նախագահն ու նախագահը գնան, նստեն, ենթարկվեն վարչապետի՞ն». զարմանում է գեներալը

«Էն վախտ գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն էր, հիմա վարչապետն ա էս թազա Սահմանադրությամբ: Հիմա Ազգային ժողովի նախագահն ու նախագահը գնան, նստեն, ենթարկվեն վարչապետի՞ն: Տենց կլինի՞: Շատ էլ սրանք խոսում են առանց մտածել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը:

Դիտարկմանը, որ կառավարման համակարգում Անվտանգության խորհրդի կազմմում բավականին փոփոխություններ են իրականացվել, և, որ նախագահի լիազորությունները խիստ սահմանափակվում են նոր Սահմանադրությամբ, Ս.Սարոյանը պատասխանեց. «Ի՞նչ լիազորություն: Որ գնաց նստեց, լսեց, ի՞նչ պիտի անի… Շատ լավ կլինի, եթե ՀՀ վարչապետը լինի Սերժ Սարգսյանը: Մեզի որ տենց բախտ լինի, Սերժ Սարգսյանը կգա վարչապետ»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: