Որն է եղել «Թեյը՝ մեզի փոխարեն» օպերացիայի շարժառիթը

Feb 09, 2018 Comments Off on Որն է եղել «Թեյը՝ մեզի փոխարեն» օպերացիայի շարժառիթը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նախօրեին համացացն ու հեռուստաեթերը ողողվեցին տեղեկություններով, թե Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը նույն հիվանդանոցի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույն է հանձնել եւ ստացել մեզի անալիզի պատասխան:

Հիվանդանոցի տնօրենը հայտարարել էր, որ աշխատողներին ստուգելու դրդապատճառ են եղել բազմաթիվ բնակիչների բողոքները:
«ՉԻ» տեղեկություններով՝ տնօրենի կողմից իրականացված այդ «տրյուկը» այլ շարժառիթ ունի:

Ութ ամիս առաջ ԲԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակված Նունե Ավանեսյանը նշանակվելու հենց առաջին օրվանից ցանկացել է ազատվել լաբորատորիայի հասակավոր աշխատակիցներից եւ նրանց փոխարեն աշխատանքի ընդունել երիտասարդ մասնագետների, ինչը նրան չի հաջողվել:

Աշխատակիցները չեն ցանկացել հեռանալ իրենց դիմումի համաձայն: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Նունե Ավանեսյանը նպատակին հասնելու համար իրականացրել է «թեյ» օպերացիան եւ այդ «տրյուկը» նրան մեծապես հաջողվել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: