96 հազար քաղաքացի հոկտեմբերի 1-ից չի լսում «պետպատվերը վերջացել է» խոսքերը. Լևոն Ալթունյան

Feb 07, 2018 Comments Off on 96 հազար քաղաքացի հոկտեմբերի 1-ից չի լսում «պետպատվերը վերջացել է» խոսքերը. Լևոն Ալթունյան

Խորհրդարանում հարց-պատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը հետաքրքրվեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից, թե որքանով է իրեն արդարացրել 2017 թվականի հոկտեմբերից սոցիալական փաթեթի շրջանակներում ներդրված բուժծառայության ապահովագրական սկզբունքը:

Նախարարը նշեց, որ անցնող ամիսներին 96 հազար ապահովագրվածներից 38 հազար քաղացու մատուցվել է ծառայություն, որոնցից 25 հազարը տարեկան բուժզննումներ են անցել, մնացածը՝ բժշկական ծառայություն: 96 հազար քաղաքացի հոկտեմբերի 1-ից չի լսում «պետպատվերը վերջացել է» խոսքերը:

«Ծառայությունների մոտ 96 տոկոսը վիրաբուժական միջամտություններ են, այնինչ նախկինում այս խավը ստացել է մոտ 60 տոկոս վիրահատություններ, մնացածը որպես թերապեևտիկ ծառայություն է ձևակերպվել: Սա փաստում է, որ օգնությունն ավելի հասցեական ու արդյունավետ է», – նշեց նա:

Նախարարը հավելեց, որ այս քայլերը միտված են ապագա պարտադիր ապահովագրական մոդելներ մշակելուն ու հույս հայտնեց, որ նախարարությունը 2020-2021 թթ. պարտադիր համընդհանուր ապահովագրության կոնցեպտ կառաջարկի:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: