Խոշոր ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Ford Transit-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ

Feb 07, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Ford Transit-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն-գինիների գործարանի հարևանությամբ, բախվել են Ford Transit մակնիշի 41 OV 777 համարանիշի և Mercedes մակնիշի 35 PF 174 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Բիթլիս» հյուրանոցառեստորանային համալիրի աշխատակիցները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության մի քանի բրիգադներ։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ բաժնի պետ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ։

Այս պահին փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով հոսանքազրկում են Mercedes-ը, իսկ բախման արդյունքում էլ Mercedes-ի գազաբալոնը պոկվել է։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ հրամանատար Էդգար Մայիլյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթախահ պումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։

ՃՈ-ն պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Գեղամ Ծռուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով չթույլատրված վայրից փորձել է շրջադարձ կատարել և ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո էլ տեղի է ունեցել բախումը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: