Արցախ մեկնող պատգամավորներին արգելվել է «պոստեր» այցելել

Feb 07, 2018 Comments Off on Արցախ մեկնող պատգամավորներին արգելվել է «պոստեր» այցելել

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում այլևս արգելվում է «փիառվել» սահման պահող զինվորի հաշվին։ Հայաստանից Արցախ մեկնողներին արգելվել է զորամասեր այցելելը, առավել ևս՝ «պոստեր»։ «Պահանջն «ամենաբարձր» մակարդակով է, չկատարելը «մահացու մեղք է»,- կատակեց մեր աղբյուրը։

Փետրվարի 2-4-ը աշխատանքային այցով Արցախ մեկնած ԱԺ պատգամավորները ևս բացառություն չեն եղել, նրանք մասնակցել են ԱԺ նիստին, պետնախարարի, ՊԲ հրամանատարի և նախագահի հետ են հանդիպել, այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Կազմում բոլոր խմբակցություններից եղել են․ Վահրամ Բաղդասարյան, Աղվան Վարդանյան, Արամ Սարգսյան, Հակոբ Հակոբյան, Արմեն Աշոտյան, Վարդան Բոստանջյան, Կորյուն Նահապետյան, Վարդևան Գրիգորյան, Խոսրով Հարությունյան, Գագիկ Մինասյան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: