Տանտերերը գողին բռնել են իրենց տան պատուհանից փախչելիս (լուսանկարներ)

Feb 04, 2018 Comments Off on Տանտերերը գողին բռնել են իրենց տան պատուհանից փախչելիս (լուսանկարներ)

Հունվարի 29-ի գիշերը Կոտայքի մարզի Արամուս գյուղի Կենտրոնական փողոցի բնակիչները տուն վերադառնալիս տեսել էին, որ իրենց տան պատուհանից մի երիտասարդ է դուրս գալիս: Հետապնդել էին, բռնել ու ահազանգել ոստիկանության: Ահազանգին արագ արձագանքած Կոտայքի ոստիկանները նրան բերման են ենթարկել բաժին:

ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվութան վարչության փոխանցմամբ, Մարտունու բնակիչ 25-ամյա Կարեն Պերոսյանի մոտ հայտնաբերվել են պլանշետ ու ձեռքի ժամացույցներ: Իրերը հափշտակվել են նրան բռնած մարդկանց տնից: Ձեռնոցները ևս Պետրոսյանի մոտ են եղել:
Շարունակված հետախուզական միջոցառումներով Կոտայքի և Մարտունու ոստիկանները պարզել են, որ հունվարին Կարեն Պետրոսյանը Առինջ գյուղի տներց մեկից հետուստացույց է գողացել, նաև բնակարանային գողություններ է կատարել ոստիկանության Մարտունու բաժնի սպասարկման տարածքում գտնվող Ձորագյուղ, Ծակքար, Լիճք և Աստղաձոր գյուղերում:
Գողոնը՝ փող, համակարգիչ, հեռուստացույց և այլ կենցաղային իրեր: 
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են: Գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում:
Կարեն Պետրոսյանը ձերբակալվել է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: