Երկու կարևոր ծրագիր՝ կրթության ոլորտում

Jan 30, 2018 Comments Off on Երկու կարևոր ծրագիր՝ կրթության ոլորտում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն այսօր տեղեկացրեց, որ նախատեսվում է ձեռնարկատիրական և ֆինանսական կրթությունների ծրագրերը ներառել դպրոցական բոլոր առարկաներում։

«2017 թվականին երկու կարևորագույն բովանդակային ծրագրեր՝ ձեռնարկատիրական կրթության և ֆինանսական կրթության ծրագրերը, արդեն մուտք են գործել համակարգ։ Ձեռնարկատիրական կրթության տարրերը շատ դպրոցներում ընդգրկվել են երկրորդ և երրորդ դասարանի «տեխնոլոգիա» առարկայում։ Սա շատ կարևոր է, որպեսզի կարողանանք փոքր տարիքից ինչ-որ բան ստեղծելու մտածելակերպը դարձնել մեր երեխաների սեփականությունը։ Այսօր մեր երկրին միայն սպառողներ չեն պետք, այլ նաև ստեղծողներ, և նրանց մտածողությունը պետք է զարգացնել փոքր տարիքից։ Ֆինանսական կրթությունը մի շարք դպրոցներում որպես բաղկացուցիչ մաս «մաթեմատիկա», «հանրահաշիվ», «ես և շրջակա միջավայր», «հասարակագիտություն» առարկաներում ունեցավ իր ուրույն տեղը»,- նշեց Ռուզաննա Մուրադյանը:

Նրա կարծիքով, սրանք ժամանակի պահանջ ունեցող ծրագրեր են, և այդ ծրագրերն արդեն մեր համակարգում տեղ են գտել։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: