Սյունիքի մարզում 40-ամյա վարորդը Mitsubishi Grandis-ով բախվել է Audi Q7-ին, իսկ հետո` բեռնատար Volvo-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Jan 26, 2018 Comments Off on Սյունիքի մարզում 40-ամյա վարորդը Mitsubishi Grandis-ով բախվել է Audi Q7-ին, իսկ հետո` բեռնատար Volvo-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Ժորա Վարոսյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 174.3 կմ հատվածում իր վարած Mitsubishi Grandis մակնիշի 34 VQ 695 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ՝ 41-ամյա Հերմինե Հարությունյանի վարած Audi Q7 մակնիշի 77 XL 777 համարանիշի ավտոմեքենային, իսկ հետո բախվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 55-ամյա Մոհսեն Շոջայիի վարած Volvo մակնիշի 27 B 47 310 համարանիշի բեռնատար ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Audi-ի վարորդ Հ. Հարությունյանը, նրա ուղևոր՝ 10-ամյա Հայկ Հարությունյանը և Mitsubishi-ի ուղևոր՝ Կապանի բնակիչ, 47-ամյա Նոնա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի Աղիտուի զինվորական հոսպիտալ; Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: