«Լիչնիյ նեպրիյազնը»՝Արփինեի «ջարդել-փշրելուց» հետո

Jan 16, 2018 Comments Off on «Լիչնիյ նեպրիյազնը»՝Արփինեի «ջարդել-փշրելուց» հետո

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հերմինե Նաղդալյանին հայաստանյան ԵԽԽՎ պատվիրակությունից հանելու «լրջագույն ջատագովը» եղել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: «Լիչնիյ նեպրիյազնը» երկու տիկնանց միջև վաղուցվա պատմություն ունի. հիշենք` Արփինեն «ջարդել-փշրել» էր նախկին ԱԺ փոխխոսնակ տիկին Հերմինեի աշխատասենյակի պատ-դուռ-լուսամուտները` դրանք թարմացրել, վերանորոգել, գեղեցկացրել էր, սակայն Հ. Նաղդալյանի ներկայությունը ԵԽԽՎ կազմում անվերջ «դիսկոմֆորտ» էր պատճառել նրան: Արփինե Հովհաննիսյանը իշխանության վերին օղակներին տեղեկացրել է, որ վերջինս «խանգարում է Բրյուսելում իրենց աշխատանքներին», իսկ իշխանության «ներքին խավին» ասել էր` «պետք է ազատվել նրանից», հավելմամբ` «ես ինչ որոշում` անում եմ»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: