Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Dec 30, 2017 Comments Off on Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

«Airbus A320» ինքնաթիռը, որը Սանկտ Պետերբուրգից Չելյաբինսկ էր ուղևորվում, օդանավակայան է վերադարձել սրահի ապահերմետիկացման պատճառով: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:

«Շաբաթ օրը՝ վաղ առավոտյան, Սանկտ Պետերբուրգից թռիչքը սկսելուց հետո «Ռոսսիա» ավիաընկերության «А-320» ինքնաթիռի հրամանատարը դիսպետչերներին հաղորդել է սրահի ապահերմետիկացման մասին և հարկադիր վայրէջք կատարելու մասին խնդրել»,- նշել է աղբյուրը:

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Չելյաբինսկի օդանավակայանում:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: