Հայտնաբերվել է 83–ամյա բնակչի՝ մասամբ այրված դին

Dec 30, 2017 Comments Off on Հայտնաբերվել է 83–ամյա բնակչի՝ մասամբ այրված դին

Դեկտեմբերի 29-ին, ժամը 12:09-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի 18/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արամ Խաչատրյան փողոցի թիվ 18/1 տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:27-ին, մարվել՝ 12:40-ին:

Մահճակալի վրա հայտնաբերվել է տան բնակչի՝ 1934 թ. ծնված Մ. Մ.-ի մասամբ այրված դին:

Այրվել է մահճակալի ներքնակը և բարձը ՝ մասամբ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: