Արծվիկ Մինասյանը վարչապետից կրկին նկատողություն ստացավ

Dec 28, 2017 Comments Off on Արծվիկ Մինասյանը վարչապետից կրկին նկատողություն ստացավ

«Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը մեկ տարվա փոխարեն ներկայացնել մեկ ամսվա ընթացքում.նման հանձնարարություն կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տվեց  Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին:

Նախարարը գործադիրին ներկայացրեց «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը և նշեց.Սահմանված կարգով կառավարություն պետք է ներկայացվի բարեփոխումների և միջոցառումների ծրագիրը:

Որքա՞ն ժամանակում է ծրագիրը ներկայացվելու,հետաքրքրվեց վարչապետը: Նախարարը պատասխանեց, որ այն պետք է ներկայացվի 2018 թվականի ընթացքում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: