«Դու ձեր տանը չես, հրաշքս». ՀՀԿ-ականը Մարինա Խաչատրյանին

Dec 26, 2017 Comments Off on «Դու ձեր տանը չես, հրաշքս». ՀՀԿ-ականը Մարինա Խաչատրյանին

Երևանի ավագանու այսօրվա նիստին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ, հաշվիչ հանձնաժողովի անդամ Մարինա Խաչատրյանը մի քանի անգամ պահանջեց նորից քվեարկել՝ պատճառաբանելով, որ ինքը բարձրացված ձեռքերը չի տեսնում: Սակայն ՀՀԿ-անդամները շարունակ ծաղրում էին նրան և իրավիճակն ավելի վտթարացավ հողամասի փոխանակությանը համաձայնություն տալու մասին հարցի քվեարկության ժամանակ:

Այնուհետև ՀՀԿ-ական Հովհաննես Թոքմաջյանը դիմելով ԵԼՔ-ի անդամներին ասաց . «Դուք հանձնաժողովում ոչ մի առաջարկություն չեք ներկայացրել, միակ բանն որ այս ընթացքում արել եք, եղել է փողոցների անվանակոչության հարցը»:

«Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն էլ ի պատասխան ասաց, որ առաջարկները ընդունողը ՀՀԿ-ն է: Ալեն Սիմոնյանն էլ հեգնեց. «Oпять двойка, իրավական ոչ մի հիմնավորում, պարոն Թոքմաջյան, չներկայացրիք, ձեր ճաշակը ներկայացրիք»:

Նախագիծը դրվեց քվեարկության, որի ժամանակ էլ Մարինա Խաչատրյանը պահանջեց կրկին քվեարկել:

«47 կո՞ղմ, չկա այդքան կողմ, նորից քվեարկեք, իմ մոտից ձեր ձեռքերը չեն երևում»,- հայտարարեց Մարինա Խաչատրյանը:

«Դու ձեր տանը չես, հրաշքս»,- հեգնանքով նրան դիմեց ՀՀԿ-ական Հովհաննես Ավանեսյանը:

Հարցն ընդունվեց 47 կողմ, 15 դեմ ձայներով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: