Սերժ Սարգսյանը «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում էր

Dec 26, 2017 Comments Off on Սերժ Սարգսյանը «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում էր

Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Ռիտա Սարգսյանի հետ այսօր երեկոյան այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն:

Նախագահ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը ՀԱԵ վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և գիտամշակութային կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել վերանորոգումից հետո իրականացված աշխատանքներին և շփվել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահը դիտել է նաև կենտրոնի մասին պատմող ֆիլմը, որից հետո նրան ուղեկցել են հարավային պատշգամբ, որտեղ սիրում էր հանգստանալ և հյուրեր ընդունել Հովհաննես Թումանյանը։ Գիտամշակութային կենտրոնում հյուրերին ցուցադրել են մեծանուն բանաստեղծի գրադարանը, այնուհետև Հանրապետության Նախագահը թեյախմության է հրավիրվել` Թումանյանի տան ավանդույթներով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: