Հովիկ Աբրահամյանի քավորությամբ պսակադրվեց հերոսաբար զոհված Գարիկ Մովսիսյանի եղբայրը
Dec 24, 2017
Comments Off on Հովիկ Աբրահամյանի քավորությամբ պսակադրվեց հերոսաբար զոհված Գարիկ Մովսիսյանի եղբայրը
Հովիկ Աբրահամյանը գրում է.
«Երեկ Նոյեմբերյան քաղաքում մասնակցեցի Զորական գյուղի բնակիչ, Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Գարիկ Մովսիսյանի եղբոր՝ Վոլոդիայի պսակադրության արարողությանը: Իմ և Մովսիսյանների ընտանիքների բարեկամությունը նոր շունչ ու ոգի ստացավ: Երջանկություն ու անսպառ սեր եմ մաղթում նորապսակներին՝ խաղաղ երկնքի տակ»: