«Արևմուտքը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ»

Dec 23, 2017 Comments Off on «Արևմուտքը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ»

«Այն երկրները, որոնք չեն ոտնահարում ամերիկյան շահերը, ավելին՝ գուցե ընդհանուր շահեր ունեն Միացյալ Նահանգների հետ, կշարունակեն ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ ունենալ: Հայաստանի մտահոգություններն ընկալելի են, բայց ինչպես տեսնում ենք, ԱՄՆ-ն նախընտրում է գործ ունենալ և խնդիրները լուծել գերտերությունների մակարդակում, ներկայիս վարչակազմն իրեն դիրքավորում է, որպես աշխարհի գլոբալ մարտահրավերները սանձող ուժ: Հենց սրանով է պայմանավորված ավելի պակաս ուշադրությունը ԼՂ հակամարտությանը, Հարավային Կովկասին, այստեղ առանցքային ուղղությունը չի փոխվելու, ԱՄՆ-ն շարունակելու է իր քաղաքականությունն, ինչպես նախկինում: Բայց ներկայիս Ռուսաստանի հետ հարաբերություններ ունեցող ցանկացած երկիր պետք է վերլուծի իր քայլերը, քաղաքականությունը, քանի որ Ռուսաստանը ներկայումս Նահանգների համար թշնամական երկիր է: Սա Հայաստանի համար ոչինչ չի նշանակում: Հարցը պետք է դիտարկել այլ հարթությունում` Հայաստանը ՄԱԿ ԳԱ-ում Երուսաղեմի հարցով բանաձևին կողմ քվեարկեց»,- այս մասին ասել է ամերիկացի նախկին դիվանագետ Փոլ Գոբլը՝ անդրադառնալով ամերիկյան ազգային անվտանգության նոր ռազմավարության գլխավոր ուղղություններին:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: