Վթարի է ենթարկվել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրենը՝ Lexus-ով կողաշրջվելով հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Dec 22, 2017 Comments Off on Վթարի է ենթարկվել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրենը՝ Lexus-ով կողաշրջվելով հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաներում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Հովհաննես Դանիելյանը իր վարած Lexus մակնիշի 64 ՕT 064 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Դանիելյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 59-ամյա Սուսաննա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն։ Վթարից հետո դեպքի վայրում հայտնված քաղաքացիներն ասում էին, որ Ճանապարհային Ոստիկանությունը 3 ժամ հետո է միայն բարեհաճել ժամանել դեպքի վայր ու այդքան ժամանակ ոչ մի ՃՈ աշխատակից գոնե ցուցադրության համար չի բարեհաճել և միայն հետո ժամանել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Գոռ Խալաթյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ. Դանիելյանն աշխատում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության Վանաձորի մասնաճյուղի տնօրեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: