Վարչապետը ներմուծվող հավի մսի որակի մասին

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մարզպետներին քսանօրյա ժամկետում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն ներկայացնել այս տարվա գործունեության ծրագրի մասին ամփոփումը, որտեղ պետք է ներկայացված լինեն մեկ շնչին բաժին ընկնող եկամուտների աճի, աղբահանության եւ մաքրման աշխատանքների ու այդ աշխատանքների դիմաց գանձված գումարների մասին ցուցանիշները:

Վարչապետի երկրորդ հանձնարարականը վերաբերում էր հաջորդ տարվա անելիքները ներկայացնելուն: ՀՀ գործադիր մարմինները քսան օրում պետք է ամփոփեն եւ ներկայացնեն գալիք տարվա գործունեության միջոցառման ծրագիրը, խնդիրները եւ արդյունքները, կատարման ժամկետները եւ ներդրումները:

Գործադիր մարմնի ղեկավարն անդրադարձավ մամուլում տեղ գտած ներմուծված սառեցված հավի մսում հայտնաբերված խախտումներին: Վարչապետն առաջարկեց ՍԱՊԾ-ին եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը` քսան օրում տեղայնացնել սննդի փորձաքննության միջազգային նորմերը եւ այն ռիսկերը, որոնք առնչվում են ներմուծվող եւ արտահանվող սննդի փորձաքննությանը:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Վարչապետը ներմուծվող հավի մսի որակի մասին”

Մեկնաբանել